Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անկանխիկ վճարումների կոլապս․ քարտով հնարավոր չէ վճարումներ կատարել

Blog Image

Այսօր կեսօրից հետո կրկին խափանվել են անկանխիկ վճարումների համակարգերը։ Դրա հետևանքով խանութներում, սուպերմարկետներում, դեղատներում և մի շարք այլ առևտրային կետերում գործարքները փաստացի կաթվածահար են եղել։

Մեկ շաբաթ առաջ նման իրավիճակ էր ամբողջ Հայաստանում, այսօր էլ MediaHub-ին ահազանգում են ընթերցողները, որ կրկին խնդիր է առաջացել, և բանկային գործարքները չի լինում կատարել. ամենուր հերթեր են, նյարդային վիճակ:

«Կա՛մ ցույց է տալիս, որ մերժվել է գործարքը՝ քարտով վճարելու դեպքում, կա՛մ ուղղակի խանութներում արդեն զգուշացնում են, որ քարտով անհնար է վճարել»,– նշեց մեզ ահազանգած ընթերցողը։ 

Եթե այսպիսի խափանումները հաճախակի դառնան, մարդիկ կրկին կանցնեն կանխիկ գումար պահելուն և կանխիկ գործարք կատարելուն։ Իսկ, ինչպես հիշում ենք, Փաշինյանի իշխանությունը ձգտում է հակառակին՝ նվազեցնել կանխիկի շրջանառությունը:
Ի՞նչ կատարվել, ո՞րն է խնդիրը այս անգամ.

«Համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են»,– նշված է Armenian Card CJSC–ի հայտարարության մեջ։

Մարիաննա Արամյան

Send