Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայում առաջին անգամ կին է դատապարտվել ցմաh ազատազրկման․ դաժան uպանություն

Blog Image

Ֆրանսիայում առաջին անգամ մի կին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:

Դատարանը 27-ամյա Դահբիա Բենկիրեդին մեղավոր է ճանաչել 12-ամյա Լոլա Դիվեի դաժան սպանության համար, որը կատարվել է 2022 թվականի հոկտեմբերին Փարիզում: Հետաքննիչների խոսքով՝ Բենկիրեդը առևանգել է աղջկան, տանջել, ապա սպանել:

Մեղադրողները նրան գնահատել են որպես «ծայրահեղ վտանգավոր» և ընդգծել են հանցագործության կրկնության բարձր ռիսկը: Զոհի մայրը հանցագործին անվանել է «սատանայական հրեշ» և նշել, որ նրա սիրտը «հավերժ կոտրված է»:

Կինը կպահվի բարձր անվտանգության պայմաններում՝ մշտական ​​​​հսկողության ներքո:

 

Send