Թաիլանդի Թագավորությունը հայտարարել է մեկ տարվա սուգ Նորին Մեծություն թագուհի-մայր Սիրիկիտի մահվան կապակցությամբ:
«Սգո շրջանը կտևի մեկ տարի», - ասվում է թագավորական արքունիքի հայտարարության մեջ: Նա մահացել է 93 տարեկան հասակում:
Սիրիկիտը տառապում էր մի շարք հիվանդություններով և հոսպիտալացվել էր 2019 թվականից: Սիրիկիտի որդին՝ Մահա Վաջիրալոնգկորնը, ներկայիս թագավորն է: Սիրիկիտը նախկին թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջի կինն է եղել:
