Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ահազանգ․ Վախի մթնոլորտում ենք ապրում` հանցագործն ազատության մեջ է

Blog Image

Օրեր առաջ մամուլում գրվեց, որ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ՝ աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով:

Այսօր Mediahub-ին է ահազանգել տուժածի ազգականը, ով հայտնեց, որ իրենք հիմա վախի մթնոլորոտում են ապրում, քանի որ այժմ հանցագործություն կատարած անձը ազատության մեջ է։

Ինչպես մեզ հետ զրույցում պատմում է ազգականը՝ ենթադրյալ հանցագործը եռացած ջուրը լցրել է տուժածի վրա, ընդ որում ոչ մաքուր, այնուհետև դանակահարել է մի քանի անգամ։ 

«Հանցագործին բռնեցին, հետո 72 ժամ հետո բաց թողեցին, ուղղակի խուլիգանության փորձ կատարելու համար, բայց ես խուլիգանության փորձ ասելով ուրիշ բան եմ հասկանում, օրինակ` կռիվ անել, հրել, վիրավորել։ Ինքը մահափորձ ա արել, բայց հիմա ազատության մեջ ա, վտանգ հանդիսանալով, թե՛ տուժածի, թե՛ նրա ընտանիքի համար»,- հավելեց մեզ դիմող քաղաքացին։

«Նման ծանր վիճակով դեռ փորձել ա փախչել իմ ազգականը, բայց ղեկավարի ոտքից քաշել ա, ու էլի խփել ա»,- եզրափակեց տուժածի ազգականը։
 
Mediahub-ը այս հարցի վերաբերյալ դիմեց Քննչական կոմիտե, որտեղից էլ մեզ հայտնեցին՝ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Էմմա Մարտիրոսյան

Send