Մադագասկարում ընդդիմությանը աջակցող ռազմական ուժերը զավթել են իշխանությունը և լուծարել բոլոր նախկին կառավարական մարմինները, հաղորդել է Reuters-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիական օդանավով Մադագասկարը լքած նախագահը լուծարել է խորհրդարանի ստորին պալատը։
