Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց Միջազգային

Ջորջ Լուկասը Լոնդոնում առանձնատուն է գնել․ ցանկանում է ավելի քիչ ժամանակ անցկացնել ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության պատճառով

Blog Image

Ամերիկացի կինոպրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, ձեռնարկատեր, «American Zoetrope» (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հետ), «Lucasfilm» և «Pixar» կինոստուդիաների հիմնադիր Ջորջ Լուկասը Լոնդոնում գնել է 40 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առանձնատուն:

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի ռեժիսորը ցանկանում է ավելի քիչ ժամանակ անցկացնել ԱՄՆ-ում՝ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ իր անհամաձայնության պատճառով, գրել է «The Times»-ը։

Տան այս ձեռքբերումը կարող է լինել Մեծ Բրիտանիայում 2025 թվականին իրականացված ամենախոշոր անշարժ գույքի գնումը։

 

 

Send