Միացյալ Նահանգների Արիզոնա նագանգի Ֆինիքս քաղաքում ավազե փոթորիկ է եղել։
Փոթորկի պատճառով օդանավակայանում չեղարկվել են չվերթներ։ Հզոր մրրիկը նաև պոկել է օդանավակայանի տանիքի մի մասը: Առնվազն 24 ինքնաթիռ ուղարկվել է այլընտրանքային օդանավակայաններ։
Ավազե ամպը ծածկել է նաև բնակելի շենքերը։ Նահանգի ավելի քան 25 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ ճանապարհներին խցանումներ են առաջացել, գրել են ԶԼՄ-ները։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է բնակիչներին զերծ մնալ ճանապարհորդելուց՝ վատ տեսանելիության և ուժեղ քամու պատճառով, որի արագությունն ավելի քան 80 կմ/ժ է։
Կադրերն այստեղ