Ավստրալիան արտաքսում է Իրանի դեսպանին և փակել է Թեհրանում իր դեսպանությունը, հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ի սարսափելի իրադարձություններից ի վեր ականատես ենք եղել Ավստրալիայի հրեական համայնքի դեմ մի շարք սարսափելի հակասեմական հարձակումների»,- նշված է հայտարարության մեջ։
«2024 թվականի հոկտեմբերի 20-ին Սիդնեյի ռեստորանի և 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Մելբուռնի սինագոգի վրա հարձակումների հետևում կանգնած է եղել Իրանը։ Մեր հասարակության վրա այս հարձակումները անընդունելի են բացարձակապես և տեղեկացրել ենք Ավստրալիայում Իրանի դեսպանին, որ նա և երեք իրանցի դիվանագետներ արտաքսվելու են»։
ԱԳՆ-ն նշել է, որ կասեցրել է Թեհրանում երկրի դեսպանատան աշխատանքը և բոլոր դիվանագետներն անվտանգ երրորդ երկիր են տեղափոխվել։
ԱվտրալիայիԿառավարությունը նաև կընդունի օրենք, որը թույլ կտա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։