ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով հանդիպում է ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, ըստ -ի։
Դրիսկոլը երկուշաբթի երեկոյան մի քանի ժամ հանդիպել է ռուսական պատվիրակության անդամների հետ։ Նա նախատեսում է երեքշաբթի օրը կրկին հանդիպել նրանց հետ՝ քննարկելու խաղաղության գործընթացը և արագացնելու խաղաղ բանակցությունների առաջընթացը, գրել է «CBS News»-ը։
Դրիսկոլը նաև բանակցություններ կվարի Ուկրաինայի հետ։
Ուկրաինայի խաղաղության ծրագրի կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը «Fox News»-ին տված հարցազրույցում։
«Մեր թիմերը շարունակում են աշխատել միայն մի քանի անհամաձայնության կետերի վրա, ուստի նախագահը շարունակում է հույս ունենալ, որ համաձայնության կարելի է հասնել», - ասել է Լեւիտտը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան «շատ արդյունավետ քննարկումներ» են վարում խաղաղ կարգավորման շուրջ։
