Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան հարվածներ է հասցրել Կրասնոդարի և Ռոստովի մարզերին, զnհեր կան (լուսանկար, տեսանյութ)

Blog Image

Գիշերն Ուկրաինան իրականացրել է Ռուսաստանի Կրասնոդարի մարզի վրա ամենաերկարատև և զանգվածային հարձակումներից մեկը, այս մասին հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատեւը։

- 6 մարդ վիրավորվել է, 5 մունիցիպալիտետներում վնասվել է առնվազն 20 տուն։

- Գելենջիկի մոտակայքում անտառային հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով։ Հրդեհը մարվել է։

- Նովոռոսիյսկում անօդաչու թռչող սարքի հարվածից բեռնատար է բռնկվել, վարորդը չի տուժել։ Հրդեհը արագորեն մարվել է։

 

Ուկրաինան զանգվածային հարված է հասցրել նաև Ռոստովի մարզին։

ԱԹՍ-ները հարձակվել են Տագանրոգի վրա, տեղի բնակիչները հայտնել են պայթյունների մասին։ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մահացել է 3 մարդ, ևս 8-ը՝ վիրավորվել։

Վնասվել են բնակելի շենքեր, տներ, տեղական քոլեջ, մանկապարտեզ, մեքենաներ և առնվազն 2 արդյունաբերական ձեռնարկություն։

Թիրախներից մեկը Բերիեւի անվան ավիացիոն-գիտական ​​համալիրի տարածքն է եղել։ Հարված է հասցվել A-60 թռիչքային լաբորատորիային։ 1 այլ ԱԹՍ հարվածել է «Տու-95ՄՍ» ռմբակոծիչների սպասարկման և արդիականացման համար օգտագործվող անգարին։

 

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 249 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Send