Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Ճապոնիա ճանապարհորդելուց։
Այս հորդորը եղել է այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայչին հայտարարել էր, որ երկիրը կարող է օգտագործել իր ինքնապաշտպանության ուժերը Չինաստանի կողմից Թայվանի վրա հարձակման դեպքում։
Պեկինի համար Թայվանի նկատմամբ ինքնիշխանությունը մյուս պետությունների հետ հարաբերություններում ամենազգայուն հարցն է․ «կարմիր գիծ», որը չպետք է հատել։
