MediaHub-ի ուշադրությունը գրավեց հաճելի անակնկալը «Wizz Air»-ի պաշտոնական կայքում։ Ուրախ ենք լավ լուր հայտնել ճամփորդողներին՝ «Wizz Air»-ը ՀՀ-ից ունի նոր ուղղություն։ Այս անգամ՝ դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։
Մայիսին «Wizz Air»-ը հայտարարեց, որ աշնանը միանգամից 8 նոր ուղղություն է մեկնարկում ՀՀ-ից՝ Համբուրգ և Մեմմինգեն (Գերմանիա), Նեապոլ և Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիցցա (Ֆրանսիա) և Պրահա (Չեխիա)։
Նշենք, որ «Wizz Air»-ը սիրված low-cost ավիաընկերություն է, որը վերջին տարիներին մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև այլ երկրների ուղևորների շրջանում, ովքեր Հայաստանով մեկնում են Եվրոպա։
Արդեն իսկ ՀՀ-ից Փարիզ ճամփորդել ցանկացողները կարող են գնել ավիատոմսեր՝ հոկտեմբերի 2-ից սկսած չվերթների համար։
Մարիաննա Արամյան