Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

120 փրկարար, կամավորներն ու գյուղի բնակիչները որոնում են կորած 3-ամյա Տիգրանին

Blog Image

Գեղարքունիքի մարզի 120 փրկարար, Երևանի կինոլոգները, կամավորներն ու գյուղի բնակիչները անտառում և շրջակայքում որոնում են հոկտեմբերի 27-ի ցերեկը կորած Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանին։

Նրանց գործողությունները համակարգում են Հայաստանի Փրկարար ծառայության պետ երկու տեղակալ։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը երեկ ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։

Send