Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կատարի վարչապետը պահանջել է, որ Իսրայելի վարչապետը պատասխանատվության ենթարկվի

Blog Image

Կատարի վարչապետ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանին պահանջել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանատվության ենթարկվի։

Նրա խոսքով՝ Նեթանյահուի գործողությունները լիովին փակել են Գազայում իսրայելցի պատանդների ազատ արձակման բոլոր հնարավորությունները, ինչը լուրջ հարված է Դոհային։

Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքը Դոհայի վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ, և որ «ժամանակն է լուրջ քայլեր ձեռնարկել»։

Մուհամմեդ բին Աբդուլռահմանը նշել է, որ Կատարը տարածաշրջանային երկրներից ակնկալում է «իրական արձագանք՝ Իսրայելի կողմից սպառնալիքները դադարեցնելու համար»։

Send