Կիեւը պետք է պատասխանատվության ենթարկի կոռումպացված քաղաքական գործիչներին և գործարարներին, եթե ցանկանում է միանալ Եվրոպական միությանը, Politico-ին տված հարցազրույցում ասել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Մայքլ ՄաքԳրաթը։
ՄաքԳրաթը նշել է, որ եվրոպական կառավարությունները չեն աջակցի Ուկրաինայի անդամակցությանը դաշինքին, եթե այն չկարողանա ցուցադրել հասարակության ամենաբարձր մակարդակներում հանցագործությունը վերացնելու արդյունավետ համակարգ։
ՄաքԳրաթն ասել է, որ ինքը պարբերաբար կապի մեջ է իշխանությունների հետ՝ զարգացումների վերաբերյալ։
