Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է համաձայնության դիմաց ճանաչել ՌԴ-ի վերահսկողությունը Ղրիմի և այլ տարածքների նկատմամբ

Blog Image

Միացյալ Նահանգները պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի և այլ տարածքների նկատմամբ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու համար, գրել է «The Telegraph»-ը՝ հղում անելով աղբյուրների։

Հրապարակման աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆֆին գործուղել է Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ուղղակի առաջարկ» անելու համար։

«The Telegraph»-ի աղբյուրները ենթադրել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է համաձայնել ճանաչել այդ տարածքները՝ չնայած Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների առարկություններին։

Send