Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի կենտրոնում, զոհեր ու վիրավորներ կան

Blog Image

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնում է, որ 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի կենտրոնում։

Երկրաշարժը գրանցվել է ժամը 20:28 UTC-ին (Մոսկվայի ժամանակով 23:28)՝ 303,000 բնակչություն ունեցող Մազարի Շարիֆ քաղաքից 45 կիլոմետր արևելք-հարավ-արևելք։ Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի, ևս 150-ը վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ավելի վաղ Բալխ նահանգի նահանգապետի մամուլի խոսնակ Հաջի Զայեդը հայտնել էր առնվազն չորս մահվան մասին։
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել 150 մարդ», - գրել է գործակալությունը։

Send