Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կանգառների բացակայության հետևանքով մարդիկ ստիպված են երկար ճանապարհ անցնել․ քաղաքացիները՝ ահազանգում են

Blog Image

MediaHub-ը բազում ահազանգեր է ստանում կանգառների բացակայության մասին, որի պատճառով էլ ստիպված են երկար ճանապարհ կտրել անցնել` իրենց անհրաժեշտ վայրը հասնելու համար։

Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին պատմում է, որ վերջին շրջանում մեծ դժվարություններով է հասնում աշխատանքի քանի իր աշխատավայրին մոտ կանգառը հանել է ու ստիպված է երկար ճանապարհ քայլել։  Խաղաղ Դոնի 1/28-ից մինչև Նուբարաշենի խճուղի ընկած հատվածում կանգառներ չկան։

«Հա, էլի քայլեմ, բայց ախր շատ երկար ա ճանապարհը, մինչև գնում հասնում եմ արդեն ուշանում եմ, ու ինչքան էլ շուտ դուրս գամ, մեկ ա էլի ուշ եմ հասնում, որովհետև ճանապարհներին միշտ խցանում ա, ու միշտ չի, որ ավտոբուսները իրենց ժամանակին են հասնում»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքացին։

Նրա խոսքով՝ ամիսներ առաջ, երբ խնդրում էին նախկին կանգառի տեղում կանգնել, կանգնում էին վարորդները, բայց վերջին ժամանակներում ասում են՝ չեն կարող։

«Վարորդին ասում եմ կարո՞ղ ես կանգնել էս հատվածում իջնել, ասում ա չէ, բայց ինքն էլ ա հասկանում, որ կանգառների հեռավորությունը շատ մեծ ա, բայց ինքն ի՞նչ անի»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը կապ հաստատեցինք Երևանի տրանսպորտի վաչության պետի տեղակալ Հայկ Էվոյանի հետ, ով նշեց, որ Խաղաղ Դոնի փողոցում նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներ, որի շրջանակում նաև մայթերի կառուցում է նախատեսվում։ «Մայթերի կառուցմանը զուգահեռ մենք կկազմակերպենք նաև կանգառների հարցը, չնայած դրան հիմա կան գործող կանգառներ։ Քաղաքացիներն ապամոնտաժված կանգառի մասին են խոսում, որը նույնպես կվերականգնվի»,- նշեց նա։

Էվոյանի խոսքով՝ այս պահին ևս երկու կանգառ է տեղադրվելու և հին երկու կանգառները նախատեսվում է վերականգնել, քանի որ մայթերի վերակառուցման շրջանակում նշանները հանվել էր՝ հիմա կդրվի նորերը։

Թե երբ ավարտին կհասցվի նախագիծը, տրանսպորտի վարչության պետի տեղակալը դժվարացավ նշել, սակայն հավաստիացրեց, որ մոտ ժամանակներում այն ավարտին կհասցվի։

Էմմա Մարտիրոսյան

Send