Նեպալում ցուցարարները հրկիզել են վարչապետ Կհադգա Պրասադ Շարմա Օլիի նստավայրը։
Նախարարներին տարհանել են ուղղաթիռներով: Կատմանդուում և այլ քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ:
Սոցիալական ցանցերի սահմանափակումների և կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ընթացքում մահացել է 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը:
Ցուցարարները բողոքում են կառավարության կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ:
Նեպալի կառավարությունը նշել է, որ չի արգելում սոցիալական ցանցերը, այլ փորձում է դրանք համապատասխանեցնել օրենքին: Ըստ իշխանությունների՝ մոտ 20 սոցիալական ցանցերի հարթակներ արգելափակելու որոշումը կայացվել է, քանի որ այդ հարթակները պատշաճ կերպով չեն գրանցվել պետական մարմիններում:
12:56
Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել անկարգությունների ֆոնին, գրել են ԶԼՄ-ները։
Կադրերն այստեղ