Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է Փի Դիդդի բեմական անվամբ, եղել է ռեփեր Թուփաք Շաքուրի և «Death Row Records» ձայնագրման ընկերության հիմնադիր Սյուջ Նայթի սպանության պատվիրատուն, հաղորդել է «USA Today»-ը՝ հղում անելով ենթադրյալ մարդասպանի՝ «Crips» հանցավոր խմբավորման նախկին անդամ Դուեյն Դեյվիսի (Քիֆֆ Դի) ցուցմունքին։
1996 թվականի սեպտեմբերին, Լաս Վեգասում երկու կալիֆոռնիական խմբավորումների ներկայացուցիչների միջև բռնցքամարտի մենամարտից հետո, Շաքուրը հարվածել էր իր Օռլանդո Անդերսոնին։
Դեպքից հետո նա չէր գնացել ոստիկանություն, այլ պատմել էր իր հորեղբորը՝ Դուեյն Դեյվիսին (Քիֆֆ Դի) տեղի ունեցածի մասին։ Վերջինս ցանկացել էր օգնել իր զարմիկին վրեժ լուծել։ Սակայն Դեյվիսի գաղտնի հարցազրույցը մանրամասնող ոստիկանության զեկույցը ենթադրում է, որ մեղադրյալը վրեժխնդրությունից բացի մեկ այլ պատճառ էլ էր ունեցել Շաքուրին և Նայթին թիրախավորելու համար. Քոմբսը 1 միլիոն դոլար պարգև էր առաջարկել նրանց սպանությունների համար։
Շաքուրը մահացել էր մեքենայից կատաչված կրակոցների հետո հիվանդանոցում մի քանի օր անց։ Նայթը կրակոց էր ստացել գլխի հատվածում ու ողջ մնացել։
Դիդդի դեմ Թուփաքի մահվան հետ կապող ևս երկու մեղադրանքներ են հայտնվել քաղաքացիական հայցերի շրջանակներում ներկայացված փաստաթղթերով: Թերթի տվյալներով՝ ռեփերը պարծել էր, որ պատվիրել է սպանությունը, և որ միգուցե վճարել է կրակոցների համար վարձակալված Cadillac մակնիշի մեքենայի համար։
Շաքուրի մահվան գործով Քոմբսին մեղադրանք չի առաջադրվել, իսկ վերջինս բազմիցս հերքել է իր մասնակցությունը: Լաս Վեգասի Մետրոպոլիտենի ոստիկանության խոսնակը թերթին ասել է, որ Քոմբսը երբեք կասկածյալ չի եղել Շաքուրի սպանության համար:
«Մաքավելին» մահացու վիրավորվել էր 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում։ Նա մեքենայով երթևեկելիս էր եղել Նայթի հետ, երբ սպիտակ Cadillac-ը մոտեցել էր նրանց մեքենային։ Թուփաքին չորս կրակոց էր դիպել՝ կրծքավանդակին, ձեռքին և ազդրին։ Հարձակումից հետո նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները գրեթե մեկ շաբաթ պայքարել էին ռեփերի կյանքը փրկելու համար։ 1996 թվականի սեպտեմբերի 13-ին, 25 տարեկան հասակում, Թուփաքը մահացել էր հիվանդանոցում։