Սեպտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Սուրեն Ղ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Արմենուհի Թ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հարևանությամբ բնակվող քաղաքացիները ասում էին․
«Այսօր արդեն 2-րդ դեպքն է այս հատվածում։ Ամեն անգամ վախով ենք անցնում այս հատվածը, քանի որ շատ արագ են վարում վարորդները։ Խնդրում ու պահանջում ենք, որ այստեղ հետիոտնային լուսացույց դնեն, քանի որ դպրոցներ ու մանկապարտեզներ էլ այստեղ կան և ծնողները ամեն անգամ երեխաների ձեռքը բռնած հազիվ են կարողանում փողոցը անվտանգ հատել»։