Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ իրավիճակ, տղամարդը «Հյուսիս-հարավ» ճանապարհին քարեր է լցրել և արգելում է շինարարներին աշխատել. Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեռևս կառուցվող և չշահագործվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում քաղաքացին ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում քարեր է թափել և արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում կատարել իրենց աշխատանքը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը:
 
Պարեկներն ու համայնքային ոստիկանները Ուջան գյուղի՝ արարքը կատարող 60-ամյա բնակիչ Հարություն Ա.-ի հետ բանակցություններ են վարում, որպեսզի կամ ինքը հեռացնի քարերը, կամ ճանապարհաշինարարները իրենք հեռացնեն և նա չխոչընդոտի ճանապարհաշինարարների աշխատանքին: 
 
Դեպքի մասին տեղեկացվել է նաև Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին, ում հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները: 

Send