Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են

Blog Image

«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են: Այս մասին գրում է INTERFAX-ը՝ հղում անելով «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

Ավելի վաղ «Շերեմետևո» օդանավակայանում սահմանափակումներ էին մտցվել։ Պատճառը՝ չվերթներին խանգարող թռչող օբյեկտներն էին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերը երեք դրոն են ոչնչացրել։

«Վնուկովո»-ում սահմանափակումների մասին նախկինում հաղորդվել էր, որոնք դեռևս ուժի մեջ են։

Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ Մոսկվա թռչող երեք անօդաչու թռչող սարքեր են խփվել։

Send