35-ամյա Սայեդ Ռաշիդը Հայդարաբադից (Հնդկաստան) կորցրել է գրեթե ամբողջ ընտանիքը, երբ Մեքքայից Մեդինա վերադարձող ավտոբուսը, որը վերադարձել էր հաջից, շրջվել է Սաուդյան Արաբիայում՝ զոհվել են բոլոր ուղևորները։
Զոհերի մեջ են Ռաշիդի ծնողները, եղբայրը կնոջ հետ և նրանց երեք երեխաները, ինչպես նաև այլ հարազատներ։ Տղամարդը ասում է, որ նախօրեին խնդրել էր հարազատներին չգնալ բոլորով միասին, հատկապես երեխաների հետ, բայց նրա նախազգուշացումը չեն լսել։
Ուխտավորների տեղափոխող ավտոբուսը բախվել է ավտոցիստեռնի։ Մահացել է 45 մարդ։
Կադրերը՝ այստեղ
