Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Ղ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Սյուզաննա Թ․-ն և 3 անչափահասներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Անդրանիկ Ղ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։