Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Արամ Բ․-ի վարած «Lexus GX 470» մակնիշի և 60-ամյա Բենիամին Թ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Բենիամին Թ․-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Մարիա Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներից Բենիամին Թ․-ին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։