Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի հետ հնգամյան համագործակցության ռազմավարություն է մշակել

Blog Image

ՀՀ Առողջապահության նախարարությունը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ստորագրել են 2026-2030 թվականների համագործակցության հնգամյա ռազմավարությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից նշում են, որ ռազմավարությունը համահունչ է Հայաստանի ազգային առողջապահական առաջնահերթություններին, այն է՝ ամրապնդել առաջնային առողջապահությունը՝ ապահովագրական համակարգ ներդնելով, ապահովել առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը բոլորի համար, խթանել ժողովրդագրական կայունությանը, ամրապնդել առողջապահական անվտանգությունը և արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ քննարկել է առողջապահական ընթացիկ ծրագրերը, մասնավորապես առողջության ապահովագրության ներդրմանն ուղղված քայլերը:

Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Կոպենհագենում է` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 75-րդ նստաշրջանին:

Send