Այսօր՝ հունիսի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի հարևանությամբ ջրատարում դի է նկատվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի 1-ին և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել 70-75 տարեկան կնոջ դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Մալաթիային քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: