ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07-11.06.2025թ.)
Երևան քաղաքում՝
Հունիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։Հունիսի 8-ին, 9-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։