Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ երեկոյան հերթապահության մեջ գտնվող ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի վրայով խոցել են 122 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Սեպտեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով կեսգիշերից մինչև ժամը 05:00-ն, հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և խափանել են 122 ուկրաինական ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրանցից 21-ը ոչնչացվել է Բրյանսկի մարզի, 17-ը՝ Ղրիմի, 12-ը՝ Վորոնեժի մարզի, իսկ 11 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի մարզի վրայով։

Բացի այդ, Օրյոլի մարզի վրայով չեզոքացվել է ինը անօդաչու թռչող սարք, Կալուգայի մարզի վրայով՝ հինգը, Ռյազանի մարզի վրայով՝ երեքը, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի և Տվերի մարզերի վրայով՝ երկուական, իսկ Տուլայի մարզի վրայով՝ մեկը։
Սև ծովի վրայով ոչնչացվել է տասնհինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք, հավելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Send