Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանում խառը վիճակ է, ռուսական ԱԹՍ-ները հատել են երկրի օդային տարածքը․ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կլինի

Blog Image

Լեհաստանի բանակը օդ է բարձրացրել կործանիչներ և ՀՕՊ համակարգերը բերել է բարձր պատրաստվածության այն բանից հետո, երբ Ուկրաինային Ռուսաստանի հարվածների ժամանակ ԱԹՍ-ները հատել են Լեհաստանի օդային տարածքը, հայտնել են լեհական իշխանությունները։

Երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ ինքնաթիռներն «զենք են օգտագործել թշնամական օբյեկտների դեմ»։ 

Լեհաստանը Երևանի ժամանակով ժամը 10:00-ին արտակարգ անվտանգության խորհրդի նիստ է գումարում՝ առավոտյան միջադեպից հետո առաջացած մտահոգությունների ֆոնին։

Լեհական զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ները մի քանի անգամ խախտել են Լեհաստանի օդային տարածքը։ 

Send