Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԻՐԱՎԱԿԱՆ

Փարաքարի համայնքապետի uպանությունից հետո Արմավիրի դատախազն էլ է ազատվել․ այլ փոփոխություններ

Blog Image

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: 
 
Մասնավորապես՝ 
 
• Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 
• Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 
• Լիաննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: 
• Վանանդ Ասատրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: 
• Հայկուհի Ղարիբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: 
• Կարեն Սուքիասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: 
• Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 
• Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին: 
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: 
• Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնին: 
• Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին: 
• Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: 
• Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Նիկոլայ Բարսեղյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնին: 
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: 
• Վահե Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: 
• Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 
• Լոռու կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 
• Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Վիգեն Հարությունյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: 
• Էդուարդ Վերմիշյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: 
•  Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազ Էդուարդ Պողոսյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին: 
• Հայկուհի Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: 
 
ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժին

 

Ավելի վաղ նաև ՆԳՆ ոստիկանության՝ Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն էր ազատվել պաշտոնից։ Սեպտեմբերի 23-ին Փարաքարում սպանվել էին համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը: Եւս մեկ անձ ստացել էր ծանր վիրավորում:

Send