Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Թմրանյութ տեղափոխող ԱԹՍ-ն իջեցրել են և առգրավել

Blog Image

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են․

 

«Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, հերթապահություն իրականացնելիս, հիմնարկի բնակելի գոտու տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք, որից ձկնորսական թելով ամրացված է եղել անհայտ առարկա։

 

Այդ թելի միջոցով ծառայողներին հաջողվել է ցած իջեցնել և առգրավել ԱԹՍ-ը։ Զննության արդյունքում պարզվել է, ԱԹՍ-ին ամրացված փաթեթում առկա են եղել թմրամիջոցների նմանվող, դեղնականաչավուն բուսական, սպիտակ փոշենման և շագանակագույն մածուցիկ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 33,2 գրամ։

 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»։

Send