Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրին։
Նիստին որոշում է ընդունվել։
Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի և Չինաստանի միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը «խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը»: