Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի մոտակայքում անտառային հրդեհի պատճառով 23 զբոսաշրջիկ մնացել է լողափում։
Հանգստացողները չեն կարողանում տարհանվել ուժեղ ծխի պատճառով։ Կրինիցա գյուղի մոտակայքում անտառներ են այրվում։ Հրդեհի տարածքը 3.2 հեկտար է, գյուղին սպառնալիք չկա։
Հրդեհը մարվում է Մի-8 ուղղաթիռից, ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 40 մարդ և 11 միավոր տեխնիկա։ Մարդկանց տարհանելու են նավակներով. Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն մեկնել է հանգստացողներին փրկելու, գրել են ԶԼՄ-ները։
Կադրերն այստեղ