Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները պատրաստ չեն հանդիպման․ Էրդողան

Blog Image

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ շփումներից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները պատրաստ չեն հանդիպման։

Նա այս հայտարարությունն արել է Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց հետո, գրել են ԶԼՄ-ները։

«Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման»։

Էրդողանը և Պուտինը Չինաստանում քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր միջոցները։

«Սկզբից Թուրքիան միշտ հավատացել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է դադարեցվել բանակցությունների միջոցով», - նշել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանն ընդգծել է, որ Ուկրաինայի կարգավորման գործում կոնկրետ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է առաջնորդների մակարդակով հանդիպում։

Send