Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ապստամբները հայտնել են, որ Սուդանում սողանքի հետևանքով առնվազն 1000 մարդ է մաhացել․ 1 մարդ է ողջ մնացել

Blog Image

Սուդանի արևմտյան Մարրա լեռների շրջանում տեղակայված գյուղը ոչնչացել է սողանքի հետևանքով, առնվազն 1000 մարդ է մահացել, երկուշաբթի օրը հայտարարել է ապստամբների խումբը։

«Սուդանի ազատագրական շարժում» ռազմական միավորումը հայտարարել է, որ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ մի քանի օր տևած հորդառատ անձրևներից հետո, գրել են ԶԼՄ-ները։

Շարժումը, որը վերահսկում է Դարֆուրի տարածքը, դիմել է ՄԱԿ-ին և միջազգային օգնության գործակալություններին դիակները գտնելու համար։

Ապստամբները հայտարարել են, որ Տարասին գյուղի մեծ մասը «ամբողջությամբ հողին է հավասարեցվել», և միայն մեկ մարդ է փրկվել։

Send