Ամերիկյան հետախուզական ծառայությունները չեն զգուշացրել ռուսական կողմին Իրանի վրա նախատեսված հարվածների մասին, հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Նա չի մեկնաբանել Վաշինգտոնի կողմից Իսլամական Հանրապետությունում թիրախներ ռմբակոծելու ծրագրերի մասին ծառայութան հնարավոր իմացության մասին:
«Ոչ», - պատասխանել է Նարիշկինը հարցին, թե արդյոք ԱՄՆ իշխանությունները և Կենտրոնական հետախուզական վարչությունը զգուշացրել են Ռուսաստանին Իրանի վրա հարձակման մասին: