Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Blog Image

Հունգարիան և Սլովակիան չեն աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունմանը Բրյուսելում արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ճեպազրույցի ժամանակ:

ԵՄ երկրները որոշել են արգելափակել պատժամիջոցների փաթեթը՝ ի պատասխան Բրյուսելի՝ Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը աստիճանաբար դադարեցնելու ծրագրերի:

«Այսօր Սլովակիայի հետ մենք կանխեցինք 18-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունումը», - լրագրողներին ասել է Սիյարտոն: «Մենք դա արեցինք, քանի որ այս դեպքում ԵՄ երկրներին, այդ թվում՝ Հունգարիային և Սլովակիային, կարգելվի գնել ռուսական բնական գազ և էժան ռուսական հում նավթ»:

Ըստ Եվրահանձնաժողովի՝ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթում առաջարկվում է ներառել ռուսական «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա սահմանափակումներ: Առաջարկվում է նաև ռուսական նավթի գնի առաստաղը բարելի համար 60 դոլարից իջեցնել մինչև 45 դոլար: Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվում Ռուսաստանի Դաշնության այսպես կոչված «ստվերային նավատորմի» ևս 77 նավ:

Send