Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձորում բախվել են «Mercedes ML»-ը, «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում բախվել են 24-ամյա Նելլի Խ․-ի վարած «Mercedes ML» մակնիշի, 45-ամյա Սյուզաննա Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 43-ամյա Արմեն Խ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևոր 40-ամյա Աննա Հ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send