Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 14-20-ը (2025թ․)։
«Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
-Վանաձոր քաղաքում՝
1․ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 17-18-ը և 20-ին,
2․ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 18-20-ը,
3․ Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 17-ին,
-Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 16-ին և 18-20-ը,
-Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 18-ին»,-հայտնում են կենտրոնից։