Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք, «Նիսանի» վարորդ է ձերբակալվել

Blog Image

Սեպտեմբերի 9-ին Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Կարմրաշեն գյուղի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա։

Մեքենայի սրահում ոստիկանները նկատել են որսորդական հրացաններ, որոնցից մեկը լիցքավորված էր մարտական փամփուշտների նմանվող փամփուշտներով։

Մեքենայի վարորդը ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Վայքի բաժին, որտեղ ներկայացրել է նաև փամփշտատուփ՝ 30 փամփուշտով, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը հայտնել է, որ փամփուշտները մարտական են։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են:

ՆԳՆ ոստիկանություն

Send