Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22-ին, Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ Գոգավանից Գյումրի տանող ճանապարհահատվածում գտնվող ռեստորանային համալիրի մոտակայքում՝ ծառի տակ թողած իրերի միջից գողացել են հուշանվեր սուրը:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Հացիկ գյուղի 16-ամյա բնակիչը:
16-ամյա պատանին, գողոնը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
ՆԳՆ ոստիկանություն