Սննդաբան, փիլիսոփայության դոկտոր Ելենա Սոլոմատինան նշել է պահածոյացված սնկերի, ձկան և եփած մսի վտանգն առողջության համար։
«Ռադիո 1»-ին տված հարցազրույցում նա բացատրել է, որ թունավորումը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ ոչ միշտ լուծով և փսխումով, երբեմն այն նման է նյարդաբանական հիվանդության՝ կարող է առաջանալ կրկնակի տեսողություն, խոսքի խանգարում, լայնացած բիբեր, որը նման է կաթվածի կամ իշեմիայի։
Ըստ նրա՝ մարդիկ հաճախ նման ախտանիշները շփոթում են անոթային ճգնաժամի հետ, բայց լուրջ հետևանքներից խուսափելու համար կարևոր է անհապաղ դիմել բժշկի։
Սոլոմատինան ընդգծել է, որ ամենավտանգավորը պահածոյացված մթերքները սնկերն ու ձուկն են։ Դրանք չպետք է գնել չստուգված վայրերում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վաճառքի պայմաններին։ Ձուկը կարող է վարակվել օպիստորխիազով, ուստի այն պետք է լավ աղած և ապխտած լինի։
Նա նաև նշել է, որ սովորական շոգեխաշած միսը նույնպես կարող է վտանգավոր լինել. եթե սխալ է ստերիլիզացվում, միսը հայտնվում է օդազուրկ միջավայրում, որտեղ կա վարակի վտանգ։