Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիների

Blog Image

Օգոստոսի 30-ին, ժամը 20:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի անտառային հատվածում երկու հոգի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դեբեդ և Չկալով գյուղերի միջակայքում գտնվող «Աղեգի» հանդամասում հայտնաբերել են  մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Դեբեդ գյուղում գտնվող իրենց ավտոմեքենայի մոտ:

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send