Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա և Գլինկայի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ֆելիքս Պ.-ի «Toyota» մակնիշի և 47-ամյա Գեղամ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով, ապա բախվել նշված հատվածում սովետական տարիներից եղած արհեստական լճակում այժմ փորված հսկայական փոսի համար որպես պաշտպանիչ պատ տեղադրված թիթեղյա պարսպին և մոտ 6-7 մետր բարձրությունից հայտնվել այդ փոսում։ Վիրավորին նշված վայրից քաղաքացիները դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: