Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռնարկված քայլերը

Blog Image

Վրաստանը իր ներդրումն է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության մեջ, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վրաստանը անկեղծորեն հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ: Ապրիլի 17-ին մենք հնարավորություն ունեցանք հյուրընկալելու երեք երկրների արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը: Մենք կարծում ենք, որ մենք ունենք եռակողմ համագործակցությունը զարգացնելու ներուժ: Մեր երկրների միջև համագործակցությունը գնալով ավելի կարևոր է դառնում», - նշել է Բոչորիշվիլին:

Send