ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հանել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ կազմակերպության «հակաամերիկյան վեկտորի» պատճառով, հայտնել է Սպիտակ տունը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին «The New York Post»-ին ասել է, որ կազմակերպությունը աջակցում է «վիճահարույց, բաժանարար մշակութային և սոցիալական նպատակներին», որոնք «լիովին հակասում են առողջ բանականությանը» և ԱՄՆ ներկայիս կառավարության քաղաքականությանը։
ԱՄՆ վարչակազմը համաձայն չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմազանության, հավասարության և ներառաքան քաղաքականության հետ և կազմակերպությունը համարում է կողմնակալ՝ իր «պաղեստինամետ և չինականամետ» տրամադրությունների պատճառով։