Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր է ստորագրել 19-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստ Աբուբակար Սիդիկ Ուատարան:
2006 թվականի հունվարի 7-ին ծնված ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:
Ուատարան «Արարատ» է տեղափոխվել Կոտ դ՛Իվուարի «Լիդեր Ֆուտ Ակադեմի»-ից: Նա «Արարատ»-ում հանդես կգա 25 համարով: