Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

ՀՖՖ-ն հորդորում է տոմս չգնել շուկայից՝ հետագա բարդություններից խուսափելու համար

Blog Image

Դեռ շաբաթ օրը MediaHub-ը գրել էր, որ սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստան-պորտուգալի ֆուտբոլային խաղի տոմսերը մի քանի ժամում սպառվել են, բայց երկրպագուները դժգոհ են՝ նրանց ժամեր շարունակ չի հաջողվել մուտք գործել կայք: Անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ տոմսերը սպառված են, «սև շուկան» բացեց իր դռները. Վերավաճառողները հանդիպման տոմսերը վաճառվում են աստղաբաշխական գներով, անգամ 50 000, 70 000 դրամով:

Եվ ահա այսօր ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.

ՀՖՖ-ն հորդորում է Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել շուկայից՝ «հետագա բարդություններից խուսափելու համար»;

«Ֆեդերացիան պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնեք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը»,-հայտարարում են ՀՖՖ-ից նշելով՝ վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին:

Ֆեդերացիան զգուշացնում է՝ վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ:

Send